Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչեւ վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:
Ինձ իրոք հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել: Եթե այո, ապա ի՞նչ գործիքներով եւ մեթոդաբանությամբ:
Եվ հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքով ասած ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ որ մաս այդ փողերից:
P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արեւմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արեւելյան Գերմանիայից գողացված եւ դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»:




























