«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հեղափոխության օրերին փողոցում մենակ թողեցին իրենց ընկերներին, իսկ հիմա որպես նրա ակտիվ կողմնակիցներ են ներկայանում: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով, այս գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: ««Սասնա ծռերի» մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին եւ Էդմոն Մարուքյանը որպես իրավաբան չի կարող այդ չիմանալ: Դատարանի որոշում չկա եւ համապատասխանաբար, չի կարելի մարդուն հանցագործության մեւ մեղադրել», - ասաց Չուգասզյանը:
Մեկնաբանելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների երեկվա բանավեճի արդյունքները, նա ընդգծեց, որ դրանց անցկացումն ինքնին մեծ իրադարձություն է Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացման համար: «Բանավեճի բովանդակությունը հեռու է իդեալականից, բայց սա մեծ իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքի համար, այն օգնեց նոր կուսակցություններին ցույց տալ իրենց գաղափարական եւ ծրագրային հնարավորությունները», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:





























