Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: