Էս երկրում ամեն ինչ թարս են արել։ Այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը։

«Երբ վթար է լինում, ժողովուրդն ասում է՝ ինչ լինում է, թող «ժեշտին» լինի,  դրել են «ժեշտը» ապահովագրել են, վթարի դեպքում ԱՊՊԱ–ն գալիս է, մեքենայի ապահովագրական ծախսերը քաշում է, բայց եթե մարդը ընկնում է հիվանդանոց, հարազատները պետք ընկնեն դարդի տակ,  աջ ու ձախ, որ էդ մարդու առողջական խնդիրները լուծեն»,–նշեց նա։

Արամ Սարգսյանը համոզված է՝ այն գումարը, որ պետք է տանք մեքենայի ապահովագրությանը, առաջնայինը մարդու կյանքն է, առողջությունը պետք էր ապահովագրել։