Արտերկրում գտնվող ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային եղանակով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության ընտրելու իրավունք ունեն դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Նրանց քվեարկությունը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով, և նրանք իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

ԿԸՀ-ից 168.am-ին հայտնել են, որ արտերկրում գտնվող եւ քվեարկության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները 700-ից ավելի են:

Հիշեցնենք՝ ՀՀ դեսպանություններում ընտրատեղամասերի կազմակերպման կարգը վերացել է 2008 թվականից: