Մուհամեդի համար ավելի հետաքրքիր էր ժամանակն անցկացնել պալատական պահակախմբի հետ, քան իմ դասերին նստել։ Որպես երեխաներից ավագի՝ նրան թույլ էր տրվում այն ամենն, ինչ նա կցանկանար։ Այս մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի մասին իր հուշերում պատմել է BBC-ի սաուդյան ծառայության աշխատակից Ռաշիդ Սեքքայը, որը 1990-ականների կեսերին Մուհամեդին ու Սալմանի մյուս երեխաներին անգլերեն է սովորացրել։  

«Եթե ինձ հաջողվում էր գրավել կրտսեր արքայազների ուշադրությունը, ապա մինչեւ այն պահը, քանի դեռ չէր հայտնվել Մուհամեդը։ Հիշում եմ, թե ինչպես նա դասարան բերեց ռացիան, որը վերցրել էր պահակներից մեկից։ Դասերին նա ռացիայով խոսում էր եղբայրների ու պահակների հետ, կատակներ էր անում եւ երբեմն էլ հանդուգն մեկնաբանություններ թույլ տալիս իմ հասցեին»,-հիշում է Սեքքայը։

Ես չգիտեի, որ ինձ մշտապես հետեւում են։ Արքայազնը ինձ ցույց տվեց ներքին հսկողության տեսախցիկը եւ այդ պահից ես լարված էի դասերին։

Ես բավականին արագ մտերմացա Մուհամեդի ու նրա մյուս եղբայրների ու քույրերի հետ։ Չնայած նրան, որ իմ աշակերտները արքայազներ էին, բայց իմ դասերին իրենց պահում էին ինչպես սովորական երեխաներ՝ նրանց համար հետաքրքիր էր սովորելը, միայն չէին համբերում, թե երբ են խաղալու»,-նշել է նա։