Դիտորդական առաքելությամբ ՀՀ–ում է դանիական «Սիլբա» միջազգային դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանցից Վեստգեստ Ֆրանցիսկան NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում այցելել է 10 ընտրական տեղամաս, տեղում տեսել են՝ ինչպես են բացվում ընտրական տեղամասերը. «Դրանից հետո այցելել ենք նորից ընտրատարածքներ, փորձել ենք հետեւել ընտրական գործընթացին»։
Խոսելով՝արձանագրված խախտումների մասին, մեր զրուցակիցը նշեց՝ խախտումներ չի արձանագրել. «Ոչինչ չենք ֆիքսել, եթե ֆիքսում էլ ենք, կապ ենք հաստատում հանձնաժողովի անդամների հետ։ Իրականում մենք էստեղ չենք լուծելու կամ ինչ–որ բան ասելու համար, մենք եկել ենք դիտելու համար՝ որպես դիտորդ»։
Նրա դիտարկմամբ՝ ականատես է եղել կոնֆլիկտների ընտրողների եւ հանձնաժողովի անդամների միջեւ. «Այս պահի դրությամբ գնահատում եմ նետրալ։ Ամեն ինչ դեռ ավարտված չէ, հնարավոր է՝ ինչ–որ բան ֆիքսեմ»։





























