Աշտարակ քաղաքի 17/3 ընտրական տեղամասում ամփոփվել են քվեարկության արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ներսիսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս տեղամասում քվեարկությանը մասնակցել է 1038 ընտրող: Այստեղ բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, երրորդում՝ ՀՅԴ-ն:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

ՀՀԿ – 17

ՔՈ կուսակցություն – 4

ՀՅԴ – 45

«Իմ քայլը» դաշինք – 802

«Լուսավոր Հայաստան» - 27

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 7

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 0

«Մենք» դաշինք – 1

ՕԵԿ – 18

«Սասնա ծռեր» - 21

ԲՀԿ – 101: