Արաբական մի շարք երկրներ «արտաքին ագրեսիայից» Մերձավոր Արեւելքը պաշտպանելու համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել Ալ Ջուբեյրը՝ տեղեկացնում է DW-ը։
«Աշխատանքը շարունակվում է, եւ երկու կողմն էլ ուզում են, որ դա տեղի ունենա,- ասել է նա՝ հավելելով, որ քննարկվում է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի ստեղծման հարցը։ Ալ Ջուբեյրի խոսքերով՝ դաշինքի մեջ կարող են մտնել նաեւ Եգիպտոսը եւ Հորդանանը։ «Նպատակն այն է, որ Մերձավոր Արեւելքի անվտանգության հարցի շուրջ ձեռք բերվեն պայմանավորվածություններ, որոնք կարող են արտաքին ագրեսիայից պաշտպանել տարածաշրջանը եւ ամրապնդել ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի երկրների հարաբերությունները»,- ասել է Ալ Ջուբեյրը։





























