Սեուլում սպասում են շուտով ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկրորդ գագաթաժողովի անցկացմանը, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի այցին՝ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի հետ համագործակցության հարցերով Հարավային Կորեայի Ազգային ասամբլեայի պատգամավորական խմբի ղեկավար Չու Մի Էն՝ տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է հունվարին կամ փետրվարին գագաթաժողով անցկացնել։ Միաժամանակ, նա նշել էր, որ մինչ այդ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ծրագրում հանել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները։
Նաեւ տեղեկացվել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները դեռեւս հնարավոր են համարում ԿԺԴՀ-ի ղեկավարին մինչեւ տարվա վերջն իրենց երկրում ընդունելը, եթե նա պատասխան այցով ժամանի։





























