Իրանն ավելի մեծ շառավղով գործող բալիստիկ հրթիռներ ստեղծելու հնարավորություն ունի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նշելով, որ իրանական հրթիռների հեռահարության միջակայքն այժմ 2000 կմ է, Հաջիեւը նշել է․ «Մենք ունենք ավելի մեծ մեծ շառավղով գործող բալիստիկ հրթիռներ ստեղծելու հնարավորություն․․․ մենք տեխնիկական տեսակետից կամ հրթիռի թռիչքի հեռահարության հարցում բանաձեւերի հետ կապված որեւէ սահմանափակում չունենք»։ Նա հավելել է, որ շատ թշնամական բազաներ գտնվում են երկրից 300-400, իսկ որոշները՝ 700-800 կիլոմետրի վրա, եւ հրթիռների հեռահարությունն անհրաժեշտ է բացառապես պաշտպանական նպատակներով։։