Հին ընտրական օրենսգիրքը շարունակ դրսևորում է իր այլանդակ կողմերը, ոմն մթագնած ուղեղի արգասիք այս ընտրական օրնսգրքով ԱԺ-ն այժմ պիտի ունենա 132 պատգամավոր 101-ի փոխարեն:

Այս մասին գրառում է արել ընտրական շեմը չհաղթահարած «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը, որ գլխավորում էր կուսակցության նախընտրական ցուցակը։

«17 նախարար և 132 պատգամավոր ընդամենը 10 մարզ և 2.000.000 փաստացի բնակչություն ունեցող երկրի համար, մի քիչ շատ չէ՞»,- գրել է նա: