Անհայտ անձը փորձել է մտնել Բրիտանիայի խորհրդարանի շենք, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Reuters-ին:

Նշվում է, որ տղամարդուն ձերբակալել է զինված ոստիկանությունը: Նրան գետին են տապալել,  ոստիկաններից մեկը նրա վրա զենք է ուղղել:

The Sun-ը՝ վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ խորհրդարանի շենքի մոտ ձերբակալությունից առաջ աղաղակներ էին լսվում, տեղում մեծ թվով ոստիկաններ կային: