Թուրքիայի հյուսիսում՝ Ռիզա քաղաքի ոստիկանության բաժանմունքում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ՝ վիրավորելով տեղի ոստիկանության պետին ու երեք այլ սպաների։

Reuters-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաստատել է, որ ոստիկանության պետը միջադեպի հետեւանքով վիրավորվել է եւ ծանր վիճակում հոսպիտալացվել։

Տեղի լրատվամիջոցներն հայտնում են, որ հարձակվում գործած ոստիկանը ձերբակալվել է։ Շարժառիթն անհայտ է։