Չինաստանը մտադիր է նվազեցնել ամերիկյան մեքենաների համար մաքսատուրքերը, հաղորդում է  Bloomberg News-ը՝ հղում անելով աղբյուրին:

Նշվում է, որ ամերիկյան մեքենաների  ներկրման համար ներկայիս 40 տոկոսից 15 տոկոսով մաքսատուրքերը նվազեցնելու մասին առաջարկը ներկայացվել է Չինաստանի կառավարությանը եւ առաջիկա օրերին կքննարկվի:

Պեկինը հուլիսին մինչեւ 40 տոկոս բարձրացրել էր  ամերիկյան մեքենաների ներմուծման սակագները՝ ստիպելով ավտոմեքենաների վաճառողներին բարձրացնել գները:

«Չինաստանը համաձայնել էր կրճատել եւ չեղյալ հայտարարել ԱՄՆ-ից Չինաստան ներմուծվող մեքենաների սակագները: Ներկայումս, այն կազմում է 40 տոկոս», անցյալ շաբաթ Twitter- ում գրել էր Թրամփը: