Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան հանձնարարական է հնչեցրել։

«Այսօր ես հանձնարարել եմ, որ ամենօրյա մեր սեղանին պետք է դրված լինի, որպեսզի մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արաձանագրել՝ մարդկանց կյանքում տեղի է ունեցել փոփոխություններ», -ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս քայլը պետք է լինի կառավարության ու նախարարների ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը։

«Այդ կարգավորումները պետք է լինեն մեր հիմնական ուղենիշը», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։