Թուրք հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյն իր ստեղծած «Մարդկության հուշարձան»-ի լուսանկարների մրցույթ է հայտարարել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էրդողանի կողմից «հրեշավոր» որակված եւ դեռեւս անավարտ մնացած հուշարձանի լուսանկարների մրցույթի ժյուրիի անդամների անուններն արդեն հայտնի են։  Լուսանկարիչներն իրենց մասնակցության դիմումը պետք է ներկայացնեն մինչեւ 2011-ի մայիսի 13-ը, իսկ արդյուքները կամփոփվեն մայիսի 21-ին։

Հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի ամենահաջողված լուսանկարի հեղինակը կստանա 3000 լիրա (2000 դոլար), 2-րդ եւ 3-րդ տեղի մրցանակները կազմում են համապատասխանաբար  2000 լիրա (1400 դոլար) եւ 1000 լիրա (700 դոլար)։  Ժյուրիի կողմից նախատեսվում են նաեւ 3-ական մրցանակներ 500 լիրայի չափով:

Մրցանակ ստացած լուսանկարների հետ մեկտեղ 40 լուսանկար կներկայացվի ցուցահանդեսում։

Հիշեցնենք, որ Կարսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ապամոնտաժել հիշյալ արձանը։ Միեւնույն ժամանակ Էրզրումի վարչական դատարան հայց է ներկայացվել՝ կանխելու խնդրո առարկա արձանի քանդումը։