Թվով իներորդ մարդն է մահացել Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները BFM հեռուստաալիքի եթերում:
France Presse գործակալության տվյալներով, մահացածը 61 տարեկան էր: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ կցամասով բեռնատարը փորձել է շրջանցել բենզալցակայանին մոտ ավտոմայրուղու վրա կանգնած բեռնատարին: Ցուցարարն անսպասելիորեն դուրս է եկել մեքենայից ճանապարհի վրա, եւ նրան հարվածել է բեռնատարը: Ոստիկանության տվյալներով, վրաերթ կատարած վարորդը ձերբակալված է եւ գտնվում է հսկողության ներքո:
«Տվյալ ցույցն անցկացվում էր Աժան (Լոտ և Գարոննա դեպարտամենտ) քաղաքին մերձակա ճանապարհի խաչմերուկներից մեկում՝ խախտելով անվտանգության բոլոր կանոնները», - ընդգծել է նախարարը:
Մահվան ելքով միջադեպերը տեղ գտան դեռևս նոյեմբերի սկզբից՝ «դեղին բաճկոնավորների» բողոքների հենց առաջին օրերից: Դրանց մեծ մասը կապված են վթարների հետ, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ ցուցարարներն արգելափակում կամ սահմանափակում են մայրուղիների եւ խաչմերուկների երթեւեկությունը: Մի տարեց կին զոհվեց, երբ մոտակայքում տեղի ունեցած ցույցի ժամանակ իր սենյակ սլացավ եւ պայթեց արցունքաբեր գազային նռնակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























