Ֆրանսիան եւ Սիրիայում գործող միջազգային կոալիցիայի երկրները ներկայում ԱՄՆ-ի հետ քննարկում են այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԱԳՆ-ում հստակեցրել են, որ մոտակա շաբաթները Ֆրանսիան ուշադիր կհետեւի, որպեսզի ապահովվի ԱՄՆ բոլոր դաշնակիցների, այդ թվում «Դեմոկրատական Սիրիայի ուժեր»-ի անվտանգությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի մասին։





























