ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սերբիային եւ Կոսովոյին կոչ է արել «պատմական» գործարք կնքել, որը երկար սպասված խաղաղություն կբերի բալկանյան տարածաշրջան՝ տեղեկացնում է AP-ն։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գրասենյակը հրապարակել է նամակ, որը նա ստացել է Թրամփից։ Նամակում ասվում է․ «Ես ձեզ կոչ եմ անում օգտվել այս պահից եւ օգտագործել քաղաքական առաջնորդությունը՝ կայացնելու համար որոշումներ, որոնք անհրաժեշտ են երկու երկրների շահերի հավասարակշռման համար»։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել եւ անհամբեր սպասում է երկու երկրների նախագահներին Սպիտակ տանն ընդունելու հնարավորությանը։
Ավելի վաղ նման նամակ ստացել էր նաեւ Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին։





























