Վենեսուելան որոշում է ընդունել Կոլումբիայի դեսպանատան աշխատակցին արտաքսելու մասին: Կարակասն այս որոշումն ընդունել է ի պատասխան Բոգոտայի նույնպիսի գործողությունների, որը նախօրեին արտաքսել էր վենեսուելացի դիվանագետի, հայտնում է El Universal-ը:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ երկրի իշխանությունները նման որոշում ընդունելիս առաջնորդվել են «փոխադարձության սկզբունքով»:
Կարակասը նշել է, որ Կոլումբիան արտաքսել է դիվանագետ Կառլոս Մանուել Պինո Գարսիային: Ի պատասխան՝ Վենեսուելան որոշել է արտաքսել Կոլումբիայի դեսպանատան աշխատակից Խուան Կառլոս Պերես Վիլյամիսարին:
«Վենեսուելայի տարածքում գտնվող այդ մարդը կատարել է հյուպատոսի գործառույթներ՝ չունենալով Վենեսուելայի ԱԳՆ համապատասխան հավատարմագրում, ինչը այս հարցը կարգավորող միջազգային կոնվենցիայի բացահայտ խախտում է»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Վենեսուելայի ԱԳՆ-ն կոլումբիացի դիվանագետին 48 ժամ է տրամադրել երկիրը լքելու համար:





























