Ռուսաստանը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ, ներառյալ Չինաստանն ու Իրանը, փորձել են ազդեցություն գործել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։

Հատուկ ծառայությունների համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ընտրություններից առաջ մի քանի շաբաթվա ընթացքում նշյալ երկրները «ԱՄՆ-ին եւ նրա ռազմավարական շահերին ուղղված գործունեություն եւ քարոզչություն են իրականացրել»։ Միեւնույն ժամանակ, ազգային հետախուզությունը չի փորձել գնահատական տալ, թե որքանով են այդ գործողություններն ազդել քվեարկության արդյունքների վրա, ընդգծել է Քոութսը։