Երեւանում Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում փետրվարի 21-ին ընկեցիկ աղջնակի են գտել, հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:

Աղջնակին թողել են սայլակով եկեղեցու մուտքի մոտ: Ենթադրաբար աղջիկը 10 ամսական է, հագին եղել է վարդագույն կոմբինեզոն:

Ըստ աղբյուրի, սայլակը տեսնողներին թվացել է, որ նրա ծնողները գտնվում են եկեղեցու ներսում, սակայն մի քանի ժամ փոքրիկի հետեւից ոչ ոք չի եկել:

Ներկայումս երեխան հանձնված է մանկատուն: