Այս սեզոնին ամենահայտնի ծննդյան նվերներն են ԴՆԹ թեստերը, հայտնում է Americaru-ն:
Արագ ԴՆԹ թեստի նվեր սերտիֆիկատներն առաջարկվում են սեփական ծագման եւ առողջության համար գենետիկ վտանգների մասին ավելին իմանալու նպատակով: Կան մեծաթիվ հանրահայտ ԴՆԹ թեստեր, որոնք Սուրբ ծնունդի առիթով մեծ զեղչերով դեռեւս վաճառվում են Amazon-ում: Տեսականիի մեջ են մտնում բեսթսելերներ՝ AncestryDNA եւ 23andMe DNA հավաքածուները:
AncestryDNA-ն ԴՆԹ միակ թեստն է, որը ցույց է տալիս նախնիների բոլոր հնարավոր գծերը եւ դրանց տարածման աշխարհագրությունը: 23andMe-ն ավելի շատ «հղկված» է գենետիկ կոդը պարզելու ուղղությամբ, որը կապված է նախահակվածությունների հետ:
Երկու թեստն էլ պարզ են տանն օգտագործելու համար, արդյունքները պատրաստ կլինեն 6-8 շաբաթ հետո:




























