ԱՄՆ-ի պատվիրակությունը, որի կազմում կլինեն դատախազներ, հունվարին կայցելի Թուրքիա իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հնարավոր արտահանձնման հետ կապված, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, հաղորդում է Hurriet-ը:
«Մենք հույս ունենք, որ 2019 թվականին կարձանագրվեն դրական փոփոխություններ այս ուղղությամբ»,-ասել է Գյուլը: «Մեր պահանջը (Գյուլենի արտահանձման վերաբերյալ) պաշտոնապես հերքված չէ: Երբ մենք նոր ապացույցներ ենք հայտնաբերում, ուղարկում ենք դրանք Ամերիկա: Վարչական եւ քրեական հետաքննությունը շարունակվում է: Ամերիկյան կողմը նույնպես անցկացնում է հետաքննություն»,-ասել է Գյուլը:
Նա հաղորդել է նաեւ, որ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով աշխատանքից ազատվել է 4000 թուրքական դատախազ:




























