ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իրեն այն գործողությունների համար, որ ԱՄՆ-ն նախաձեռնել է Սիրիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե ինչ-որ մեկը բացի Թրամփից աներ այն, ինչ ես եմ արել Սիրիայում, որտեղ  տիրում էր ԻՊ-ական խառնաշփոթ, երբ ես դարձա նախագահ, նրանք ազգային հերոս կառնային»,-գրել է նա իր թվիթերյան էջում։  

Թրամփը նշել է, որ ԻՊ-ն գրեթե վտարվել է, իսկ ԱՄՆ-ն դանդաղորեն զորքերը ետ է ուղարկում տուն՝ ընտանիքների մոտ՝ միաժամանակ նաեւ պայքարելով ԻՊ-ի մնացորդների դեմ։

Նախագահը հավելել է, որ իր կողմից մշակված մարտավարությունը Սիրիայում աշխատեց։