ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար 4 ամիս տրամադրել: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին:
Նրանց հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ չհայտարարված այցով Իրաքում գտնվելու ժամանակ Թրամփը գաղտնի զրուցել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Inherent Resolve գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Փոլ Լաքամերի հետ:
ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորականները առնվազն 4 ամիս կունենան սահմանված կարգով եւ անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ Սիրիայից հեռանալու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2014 թվականի հունիսին Վաշինգթոնը Իրաքում ԻՊ դեմ ռազմական գործողություն էր սկսել, իսկ 2014 թվականի սեպտեմբերին՝ Սիրիայում:





























