«Գահերի խաղը» սերիալը կվերադառնա միայն 2019թ․, սակայն դրա մասին չեն մոռանում, ո՛չ նվիրված հանդիսատեսները, ո՛չ, ինչն ամենահետաքրքիրն է, գիտնականները՝ տեղեկացնում է Gismeteo-ն։

Բրեթ Ռետկլիֆը, ով Նեբրասկայի համալսարանի միջատաբան է, որոշել է իր հայտնաբերած ութ բզեզներից երեքին անվանել «Գահերի խաղը» ֆիլմի կերպարների անուններով։

Բզեզները ստացել են Դեյեներիս Տարգարիեն երեք վիշապների անունները՝ Դրոգոն, Ռեյեգալ եւ Վիզերիոն, իհարկե՝ դրանց լատինական տարբերակներով՝ Drogoni, Rhaegali եւ Viserioni։

«Երբ այդպիսի անուններ ես ընտրում, դա անում ես հասարակության ուշադրությունը գրավելու համար»,- ասել է Ռետկլիֆը, որ անուններ է տվել ավելի քան 200 տեսակ բզեզների։

Ռետկլիֆը նշել է, որ այդ անուններն ընտրել է, քանի որ բարձր է գնահատում, թե ինչպես են վիշապները ներկայացված ֆիլմում։ Ինչպես նաեւ՝ բոլոր երեք տեսակների գունավորման մեջ կա նարնջագույնը, որը հիշեցնում է վիշապների կրակի մասին։

Drogoni եւ Viserioni տեսակներն ապրում են Կոլումբիայում եւ Էկվադորում, Rhaegali-ը՝ միայն ֆրանսիական Գվիանում։