Թավշյա հեղափոխությունն ուներ մեկ հստակ պատգամ, որ սա ներքաղաքական հարց է, որեւէ աշխարհաքաղաքականություն այս գործընթացում չի եղել եւ չկա։ Այս մասին Հանրայիեն հեռուստեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժմանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե 2018-ի ապրիլ-մայիսին քաղաքական կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխության արդյունքում արտաքին քաղաքականությունը նույնպես կտրում փոխվել է, Մնացականյանը պատասխանեց. «Այդ օրերին Հայաստանի փողոցներում կար միայն մեկ դրոշ՝ Հայաստանի դրոշը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 27 տարիներին կառուցված է այնպես, որ այն համապարփակ դարձնի մեր անվտանգության ճարտարապետությունը։ Մենք որեւէ կտրուկ քայլ անելիս պետք է զգուշություն ցուցաբերենք։ Որեւէ մտադրություն արտաքին քաղաքականության խիստ փոփոխությունների, չի եղել։ Մենք արտաքին քաղաքականությունը ծառայեցնում ենք մեր ազգային անվտանգությանը»։
Միաժամանակ, ըստ նրա, ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում անվտանգության բաղադրիչ է, քանի որ ժողովրդավար Հայաստանը շատ ավելի ուժեղ է։ «Այդ առումով մեզ անհրաժեշտ է ունենալ լեգիտիմություն ներսում։ Շատ կարեւոր է կապիտալիզացնել մեր ունեցած հեղինակությունը։ Մենք արդեն հիմա օգտվում ենք դրանից, կարողանում ենք ակտիվացնել երկխոսությունը տարբեր ուղղություններով»։




























