Մեքսիկայի գիտնականները հայտնաբերել են Շիպա Տոտեկ աստծո ամենահին տաճարը, որն ավանդաբար պատկերվում էր առանց մաշկի, հայտնում է Fox News-ը:

Շիպա Տոտեկը համարվում էր գյուղատնտեսության, տարվա եղանակների, բնության եւ պտղաբերության վերականգնման հովանավորը:

Ինչպես հաղորդել են Մեխիկոյի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտից, գտածոն հայտնաբերվել է Պուեբլա նահանգում պեղումների ժամանակ, պոպոլոկների (Մեքսիկայի հնդկացիներ) բնակավայրի փլատակների մոտ։

Փորձագետները հայտնաբերել են երկու գանգանման հուշարձաններ, ինչպես նաեւ Շիպա Տոտեկի պատկերով քարասյուն:

Քրմերը երկրպագել են մի աստվածության, որն իր մարդկային զոհերից քերթում էր մաշկը եւ ինքը հագնում:

Պոպոլոկները 1000-1260թթ․ ընթացքում կառուցել են տաճարային համալիր Շիպա Տոտեկի պատվին: