Մոնակոյի իշխանուհի Շառլենն իր երեխաների՝ Ժակ եւ Գաբրիելա երկվորյակների հետ, ֆիննական Լապլանդիա է այցելել, որտեղ որոշել է գլխավոր ամանորյա հրաշագործ Սանտա Կլաուսին հյուրընկալվել եւ անձամբ նրանից պարզել նվերների առաքման մասին, գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Շնորհավոր Նոր Տարին Լապլանդիայից: Հանդիպեցինք Սանտայի հետ՝ համոզվելու համար, որ նա բոլորին նվերներ տարել է», - նշվում է Instagram-ում իշխանուհու պաշտոնական էջում:
Նկարում պատկերված են Ժակը եւ Գաբրիելան, որոնց Սանտա Կլաուսը ինչ-որ թղթեր է ցույց տալիս, հավանաբար, նվերների ցանկը:
Արդյոք Ֆինլանդիայի իշպխան Ալբերտ II-ը ընտանիքի հետ ժամանել է, թե ոչ, դեռ չի հաղորդվում: Ֆիննական մամուլը, վկայակոչեպով Flightradar ռեսուրսի տվյալներին, հաղորդում է, որ ինքնաթիռը Մոնակոյից Ռովանիեմի վայրէջք է կատարել երկու օր առաջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոնակոյի իշխանության արքայազն Ալբերտ Երկրորդը Արկտիկայի համալսարանի համաժողովի հյուրն էր, որը 2018-ի սեպտեմբերի 3-6-ն անցկացվում էր ֆիննական Օուլում:




























