Պեկինում տղամարդը կացնով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտի վրա։ Առնվազն 20 փոքր երեխա է տուժել, հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերությանը։

Հարձակվողը եղել է  դպրոցի նախկին աշխատակիցը, որին բարկացրել է այն, որ իր պայմանագիրը չի երկարաձգվել։ Արդյունքում, նա իր զայրույթը թափել է երեխաների վրա։

Հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա, 3–ը ծանր վնասվածքներ են ստացել, բայց նրանց վիճակը կայուն է։

Պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, հարձակվողը ծնունդով Հեյլունցզյան հյուսիս–արեւելյան նահանգից է։ Նրան ձերբակալել է ոստիկանությունը, ներկա պահին հետաքննություն է ընթանում։

2017թ. հունվարին տղամարդը Չինաստանի հարավում դանակահարել եւ վիրավորել էր 12 երեխայի։ Նրան այս ամիս մահապատժի ենթարկեցին։