Ըստ կյանքի որակի քաղաքների վարկանիշում Երեւանը 167-րդ տեղն է զբաղեցրել: Վարկանիշը կազմել է Numbeo հետազոտական կենտրոնը:

Numbeo-ի փորձագետների համաձայն՝ Երեւանի ինդեքսը կազմել է 122.13:

Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը վարկանիշում առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մոսկվան (191), Թբիլիսին (172), Բաքուն (197) եւ Թեհրանը (215):

Numbeo-ն քաղաքների դասակարգումը կատարել է 8 ինդեքսների համաձայն՝ բնակչության գնողունակության, անվտանգության, առողջապահության, կյանքի արժեքի, անշարժ գույքի  եւ բնակչության եկամուտների գների հարաբեկակցության, տրանսպորտային ծանրաբեռնվածության, շրջակա միջավայրի աղտոտման աստիճանի, կլիմայի:

Լավագույնների հնգյակում են Կանբերան, Էյդհովենը, ամերիկյան Ռոլին, Ադելաիդան եւ Ցյուրիխը: