Փհենյանը պետք է իր միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ խոստումներ տա, օրինակ՝ ապամոնտաժել իր հիմնական միջուկային համալիրը եւ միջազգային տեսուչներին թույլ տալ այս գործընթացը հաստատել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման ժամանակ:

Reuters-ի հետ հարցազրույցում Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կանգ Կյոնգ Վուն հայտարարել էր, որ լի է լավատեսությամբ, որ Հյուսիսային Կորեան կհամաձայնվի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման իր ծրագրերից հրաժարվելու կոնկրետ քայլերին:

«Նա պետք է դա անի, նա նշանակալի օգնություն չի ստանա, եթե ապամիջուկայնացման ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկի: Հաշվի առնելով երկու կողմերի բարձրագույն ղեկավարության մեծ քաղաքական կամքը… Կարծում եմ՝ մենք կոնկրետ արդյունքներ կտեսնենք»,- ասել է նա: