Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին, փոխանցում է AP-ն:
Մալթայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Էրդողանը կրկին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելու մասին: Նրա խոսքով՝ ինքը հավատում է, որ Մադուրոն ճգնաժամը կհաղթահարի եւ կստանա մարդկանց աջակցությունը, «եթե ամուր կանգնի այն ճանապարհի վրա, որին հավատում է»: Էրդողանը նաեւ ասել է, որ Մադուրոն չհապաղեց 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո կարճ ժամանակ անց զանգահարել եւ Թուրքիա այցելել իր աջակցությունը հայտնելու:




























