Վրաստանը Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչում եւ իր լիակատար վստահությունն է հայտնում ժողովրդի կողմից ընտրված միակ լեգիտիմ մարմնին՝ Ազգային ասամբլեային։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանը լիովին սատարում է անցումային կառավարություն ստեղծելու, երկրում ժողովրդավարություն հաստատելու եւ օրենքի գերակայությունը ու մարդու իրավունքների պաշտպանությունը վերականգնելու Գուայդոյի ջանքերը։
Վրաստանը հույս է հայտնում, որ Վենեսուելայի լեգիտիմ իշխանությունը հաստատակամորեն հավատարիմ կմնա միջազգային իրավունքի սկզբունքներին։
Վրաստանը Վենեսուելայի լեգիտիմ իշխանությունների հետ փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն է հայտնում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով՝ պահպանելով Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ասվում է հայտարարության մեջ՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։




























