Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 29-ին ժամը 14։15-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը, իսկ ժ․ 14։40-ին տեղի կունենա նախարար Մնացականյանի եւ Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսը։

Յոհաննես Հաանին կընդունեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։