Թալիբների առաջնորդներից մեկը, ով հոկտեմբերին Պակիստանում ազատվել էր բանտից, նշանակվել է Կատարում ԱՄՆ-ի հետ 17-ամյա աֆղանստանյան պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարող քաղաքական գրասենյակի ղեկավար, փոխանցում է Reuters-ը:
Աբդուլ Գանի Բարադարը, որը «Թալիբան» շարժման ավագ զորահրամանատար է, 2010 թվականին Պակիստանում կալանավորվել էր: Կարծիք կա, որ նրան ազատելը կազմակերպել է Միացյալ Նահանգները բանակցությունների ընթացքում, եւ նրա ներկայությունը կարող է հանդարտեցնել մարտադաշում հրամանատարներին, որոնք կարող էին քաղաքական ղեկավարության կողմից զիջումների մտավախություն ունենալ:
Բարադարը ներգրավվել է «Միացյալ Նահանգների հետ ընթացիկ բանկցային գործընթացի ամրապնդման եւ պատշաճ կառավարման համար»:





























