Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը հակաչինական տրամադրություններ է հրահրել, հայտարարել է Alibaba Group Holding Ltd-ի համահիմնադիր Ջո Ցայ-ը, փոխանցում է Reuters-ը:
Նա ԱՄՆ կառավարության վերաբերմունքը սմարթֆոնների եւ ցանցային սարքերի չինական արտադրող Huawei-ի նկատմամբ «չափազանց անարդարացի» եւ «քաղաքականապես մոտիվացված» է անվանել: Նրա խոսքով՝ ԱՄՆ կարգավորող մարմինները Alibaba-ի համար անչափ դժվարեցրել են երկրում ներդրումները: Նա նշել է, որ ընկերությունը այլ երկրներում ներդրումներ կատարելու հնարավորություն կփնտրի:





























