Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մտադիր է այս տարի Նոր Զելանդիայի հետ կնքել առեւտրային գործարք, հաղորդում է Reuters-ը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք այս տարվա ընթացքում Նոր Զելանդիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրային համաձայնագիր կնքելու համար», - ասել է Յունկերը՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Ես կցանկանայի այս գործարքը կնքել մինչեւ իմ հանձնաժողովի մանդատի ավարտը, որն ավարտվում է հոկտեմբերին», - ավելացրել է Յունկերը: