Գերմանիան կողմ է հանդես գալիս Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելուն, եթե մոտ ապագայում ազատ եւ արդար ընտրություններ չանցկացվեն, հաղորդում է AP-ն:
ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սեյբերտը հայտարարել է, որ Վենեսուելային պետք է «ժողովրդավարությանը վերադառնալու» հնարավորություն, իսկ Գերմանիան նախագահ Նիկոլաս Մադուրոյին օրինական նախագահ չի համարում:
Նրա խոսքերով, Բեռլինը ցանկանում է, որ Եվրամիությունը Վենեսուելայի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակի՝ Բրյուսելում դիվանագետների հանդիպմանը։ «ԵՄ-ի հետ առաջիկա բանակցությունների շրջանակներում Գերմանիայի կառավարությունը կողմ է հանդես գալու Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելուն, եթե ազատ եւ արդար ընտրությունները չանցկացվեն»:





























