Սաուդյան Արաբիան հնարավոր է կառուցում է բալիստիկ հրթիռներ արտադրող առաջին գործարանը՝ տարածաշրջանում նոր սպառազինությունների ստեղծման ցանկության եւ հակառակորդ Իրանին հակազդելու՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ջանքերի ուժեղացման ֆոնին:

Ինչպես գրում է Washington Post-ը, առաջատար մասնագետները պնդում են, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայում բալիստիկ հրթիռների արտադրության գործարանը տեղակայած էԱլ Վաթ քաղաքից ոչ հեռու գտնվող հրթիռային բազայում: Թեեւ հայտնի է, որ Թագավորությունն ունի օտարերկրյա բալիստիկ հրթիռներ, այս գործարանը կլինի առաջին հայտնի օրինակը, թե ինչպես է Էր Ռիադը սկսում ինքը զենք արտադրել:

Մոնտերեյի Middlebury ինստիտուտի միջուկային զենքի փորձագետ եւ սպառազինությունների վերահսկման Wonk բլոգի հիմնադիր Ջեֆրի Լյուիսը եւ նրա թիմը հայտնաբերել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ «Սաուդյան Արաբիան մտադիր է մեծ հեռահարության հրթիռներ եւ միջուկային զենք արտադրել», հաղորդում է The Post-ը: Լյուիսը նշում է, որ ԱՄՆ-ն կարող է «թերագնահատել սաուդցիների ձգտումները եւ հնարավորությունները»:

Այս ուսումնասիրությունների արդյունքները հաստատվել են Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտից Մայքլ Էլեմանի եւ Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնից Ջոզեֆ Բերմուդեսի կողմից:

Ֆոբիան Հինցը, ով աշխատել է Լյուիսի եւ իր գործընկեր հետազոտող Դեյվիդ Շմերլերի հետ, Newsweek-ին ասել է, որ իրենց վերլուծությունը «ցույց է տալիս, որ մենք ականատես ենք Մերձավոր Արեւելքում հրթիռային մրցավազքի»: