Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրորդել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի՝ հարգալից բանավեճ սկսելու կոչը, հաղորդում է «Գազետա» -ն`վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ վարչապետի ներկայացուցիչը, որը  փոխանցել է նախարարի խոսքերը,  հրաժարվել է մեկնաբանել բրիտանական միապետի նկատողություններն ու տեսակետները Brexit-ի շուրջ:

«... ես չէի ցանկանա ուղղակիորեն մեկնաբանել նորին գերազանցության հայացքները: Վարչապետի կարծիքով, մենք միշտ պետք է մեծ հարգանք ցուցաբերենք ուրիշների տեսակետների հանդեպ», - հայտարարել է Մեյի ներկայացուցիչը լրագրողներին, երբ նրան հարցրել են թագուհու մեկնաբանությունների մասին: