«Կովկաս» ռեստորանային համալիրում փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ կայքից։
Հիշեցնենք, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:




























