Թրամփի վարչակազմը հարավային սահմանին միգրանտների ներհոսքի հետ պայքարում է նոր քաղաքականության միջոցով, հայտնում է MIGnews. http://mignews.ru–ը։

Ուրբաթ օրվանից սկսած՝ ապաստան փնտրող անձինք կվերադարձվեն Մեքսիկա, որպեսզի սպասեն ԱՄՆ իմիգրացիոն դատարանների միջոցով իրենց գործերի քննությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր պատ կառուցել ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին՝ անվտանգության նկատառումներով, ինչը  հանգեցրել էր դաշնային կառավարության գործունեության՝ երկրի պատմության ընթացքում ամենաերկար մասնակի դադարեցման։