Սարատովի մոտ գտնվող սրճարանում գազի բալոնի պայթյունից վեց տուժածներին շաբաթ օրը տեղափոխել են Սարատով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱԻՆ մարզային գերատեսչության մամլո ծառայությանը։

«Վեց մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Ներկայում ռեանիմոբիլներով նրանք հասցվել են Սարատով՝ այրվածքաբանական կենտրոնում բուժվելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունում նշել են, որ կիրակի օրը ԱԻՆ հոգեբանները կաշխատեն տուժածների հարազատների հետ։

Շաբաթ օրը Սարատովի մոտ գտնվող սրճարանում ծննդյան տոնը նշելու ժամանակ պայթել է գազի բալոնը օժանդակ շինությունում, հրդեհ է սկսվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 40 մարդ։ Մարզային առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հոսպիտալացվել են երկու երեխա, 12 մեծահասակ, նրանցից վեցը՝ ծանր վիճակում։ Մանկական օմբուդսմենի տվյալներով՝ 2 երեխա՝ 2 եւ 6 տարեկան, այրվածքներ են ստացել եւ գտնվում են բավարար վիճակում։ ԱԻՆ տվյալներով՝ մարմնի 2-7% այրվածքներ է ստացել 29 մարդ։