Գերմանիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հայկո Մաասն ու Սերգեյ Լավրովը ողջունում են Գերմանիայի կառավարության որոշումը տրամադրել 12 մլն եվրո՝ վետերանների համար հիվանդանոցի վերանորոգման եւ հանդիպումների ռուս-գերմանական կենտրոնի ստեղծմանն ուղղված, ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք վստահ ենք, որ այդ բարեգործական միջոցառումը կբարելավի ողջ մնացած տուժածների կյանքի որակն ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջեւ պատմական հաշտությանը»,- նշվում է հայտարարությունում:
1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսված Լենինգրադի շրջափակումը տեւել է գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին, որով քաղաքը ստանում էր սննդամթերք, անցնում էր Լադոժյան լճի սառույցի վրայով: Շրջափակումը ճեղքվել է 1943 թվականի հունվարի 18-ին եւ ամբողջովին դադարեցվել՝ 1944 թվականի հուվարի 27-ին: Այդ ընթացքում զոհվել է, ըստ տարբեր տվյալների, 400 հազարից մինչեւ 1.5 մլն մարդ: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում նշվել է 632 հազար զոհերի թիվը: Նրանց միայն երեք տոկոսն էր զոհվել ռմբակոծությունների հետեւանքով, մնացածը սովամահ էին եղել:




























