Մարդիկ տարեկան օգտագործում են զուգարանի թղթի տոննաներ առանց մտածելու, թե որքան ահռելի վնաս են հասցնում մեր երկրագնդին: Ժամանակն է հրաժարվել թղթից եւ ուշադրությունը սեւեռել հիգիենայի այլընտրանքային միջոցներին, հաղորդում է ՄԿ-ն՝ հղում կատարելով Süddeutsche Zeitung-ին:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում յուրաքանչյուր ընտանիք միջինում ծախսում է 93 թոփ զուգարանի թուղթ. այդ կապակցությամբ գերմանական կազմակերպությունները կոչ են արել հրաժարվել զուգարանի թղթից: