Ռադիոհաղորդավար Ջեսսի Քելլին Տեխասից, ԱՄՆ, տեղադրել է մի շարք կատակային թվիթեր մրցույթի մասին եւ թանկ վճարել սեփական որդուն թրոլլինգի ենթարկելու համար, հաղորդում է Life-ը՝ հղուկ կատարելով Buzzfeednews-ին:
Մինչ տղամարդու 10-ամյա որդին ցուցադրում էր ռոբոտներ ծրագրավորելու ոլորտում իր հմտությունները, հայրը զվարճանում էր սոցցանցերում: Նա ակնարկում էր, որ ավելի լավ կլիներ՝ իր որդին զբաղվեր սպորտով, եւ, առհասարակ, միջոցառումը չափազանց ձանձրալի է:
Տղամարդը հիշատակել է նաեւ մրցույթի կազմակերպիչներին: Նրան զվանճացրել է, որ «այդ բոտանիկներն» ունեն նաեւ սեփական թղթակից, իսկ մրցույթի հաղթողների պարգեւատրումների համար մեծ գումարներ են ծախսել, որոնք կբավականացնեին ֆուտբոլի չեմպիոնատի համար: Նա նաեւ տեղադրել էր բազմաթիվ գիֆեր հարբած տղամարդկանցով:
Տղամարդու առաջին թվիթը ստացել է ավելի քան 14 հազար հավանում: Սակայն իր տարօրինակ հումորի զգացման համար հայրը թանկ է վճարել: Մեկնաբանները, որոնք կիսում էին տղայի հետաքրքրությունը, զերծ չեն մնացել առցանց-թրոլլին ուղղված քննադատություններից: Նրանք հայտարարել են, որ որդին շատ ավելի խելացի է հորից եւ կյանքում մեծ հաջողությունների կհասնի: Իսկ հայրը լավ չէ վարվել՝ չաջակցելով որդուն իր հետաքրքրությունները դրսևորելու մեջ:




























