Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատը կկառուցի, եթե նույնիսկ չստանա Կոնգրեսից թույլտվություն եւ գումար, հաղորդում է Գազետա.ru-ն՝ հղում կատարելով Մալվենիի՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Նրա խոսքերով՝ Թրամփը կարող է հայտարարել երկրում արտակարգ դրություն Պենտագոնի բյուջետային միջոցներն օգտագործելու համար: Սակայն, ըստ Մալվենիի, ավելի լավ կլիներ, եթե նախագահն իր նպատակին հասներ  օրենսդրական նախագիծ ընդունելու ճանապարհով:

«Սակայն նա (Թրամփը) կանի դա կամ Կոնգրեսի օգնությամբ, կամ առանց դրա»,-նշել է Մալվենին: